Դոնեցկի Պրոլետարսկի շրջանում դիվերսանտները պայթեցրել են տեղական բջջային օպերատոր «Ֆենիքսի» աշտարակը։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության կապի նախարարությունը։
Վարչությունում նշել են, որ դեպքի կապակցությամբ կարող են նկատվել շարժական կապի աշխատանքի ընդհատումներ: Տեղում աշխատում են մասնագետները։
Իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը: Դոնեցկի լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 09:48-ին, Զվերկովա փողոցում: Վիրավորներ չկան: