Հասարակություն Սպորտ Տեսանյութեր 

ММА-ի մարտիկը պարտությունից հետո հարձակվել է մրցավարի վրա /տեսանյութ/

analitik.am

«Bellator 232» մրցաշարում մարտիկ Մարկուս Սուրինը Դևին Պաուելի հետ մենամարտում պարտվելուց հետո հարձակվել է մրցավարի վրա: Համպատասխան տեսանյութը հայտնվել է Instagram-ում, փոխանցում է Լենտան։

Մենամարտի երկրորդ ռաունդում Պաուելը կիրառել է խեղդում հնարքը, ինչից հետո մրցավարը որոշել է դադարեցնել մենամարտը և հաղթանակը շնորհել ամերիկացի մարտիկին։ Դրանից անմիջապես հետո Սուրինը բռնել է մրցավարի ոտքը և բաց չի թողել մի քանի վայրկյան։

Սուրինն իր կարիերայում վեց հաղթանակ ունի և կրել է երկու պարտություն: Պաուելն ունի տասը հաղթանակ և չորս պարտություն:

Նույն շարքից