«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին ասել է, թե ում է համարում լավագույն հարձակվող: Խոսքը մասնավորապես վերաբերում է բրազիլացի Ռոնալդոյին:
«Ռոնալդոն ֆենոմեն էր: Նա լավագույն է բոլոր այն հարձակվողներից, ում ես տեսել եմ: Նա անհավանական էր»,-ասել է արգենտինացին:
Մեսսին խոսել է նաև Ռոնալդինյոյի մասին:
«Ռոնալդինյոն շատ է օգնել ինձ: Ես հիմնական թիմում հայտնվեցի, երբ դեռ 16-17 տարեկան էի: Հանդերձարանում ես տեսնում էի բոլոր հսկաներին: Ռոնալդինյոն շատ էր օգնում ինձ, ինչի շնորհիվ ես ինձ ավելի հանգիստ էի զգում: Դաշտում ես միշտ փնտրում էի նրան, սակայն մենք շատ քիչ խաղացինք իրար հետ: Կցանկանայի ավելի երկար խաղալ նրա հետ»,-ասել է կատալոանական գրանդի առաջատարը: