Քաղաքական Միջազգային 

Գորբաչյովը նշել է Արևմուտքի ամենամեծ սխալը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայել Գորբաչյովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն Արևմուտքի խոշորագույն ռազմավարական սխալն է: Այս մասին նա գրել է իր գրքում:

ԽՍՀՄ նախկին նախագահի խոսքերով, վերոնշյալը հանգեցրել է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացմանը:

Գորբաչյովն իր գրքում նաև կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ համաեվրոպական տան գաղափարին, այսինքն՝ եվրոպարական բոլոր երկրների միջև համագործակցությանը: Նրա կարծիքով, դա կօգնի հաղթահարել Եվրոպայում առկա խնդիրները:

 

Նույն շարքից