Կալիֆորնիայի հյուսիսում մոտ 200 հազար մարդու տարհանման մասին հրանահանգ է տրվել: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դա արվել է կապված անտառային հրդեհների հետ: Նշվում է նաև, որ ողջ նահանգի տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Անցած շաբաթ սկսված հրդեհներն արդեն հասցրել են ոչնչացնել 94 շինություն, ոչնչացման վտանգ կա մոտ 80 հազար շինության մասով:
Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին, որի արագությունը հասել է մինչև 164 կմ/ժ-ի: