Տեսանյութեր Հասարակություն 

Միկրոավտոբուսը բախվել է մասնավոր ինքնաթիռին /Տեսանյութ/

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում միկրոավտոբուսը բախվել է մասնավոր ինքնաթիռի: Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի տարածաշրջանային հետաքննության բաժնի կայքից:

Դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Լենինգրադի քննչական բաժնի հաղորդագրության համաձայն՝ ծառայողական մեքենան բախվել է ինքնաթիռի կողային հատվածին: Տուժածների մասին որևէ տեղեկություն չկա:

Ներկայումս քննիչները նախաքննություն են անցկացնում երթևեկության անվտանգության կանոնների խախտման և օդային տրանսպորտի շահագործման վերաբերյալ:

Նույն շարքից