Քաղաքական 

Հյուրանոցից կատարված գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաև, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով:Նույն օրը հարուցվել էր քրեական գործ:

Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Շահումյան և Լենինգրադյան փողոցների բնակիչներ 49 և 48 տարեկան երկու տղամարդիկ:

Հոկտեմբերի 26-ին նրանցից մեկը բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից