Politics ГЛАВНОЕ 

Զոհրաբ Մնացականյանը՝ BBC-ի հետ հարցազրույցի ու այն մասին, թե ինչու չառարկեց, երբ հաղորդավարն ասաց «Արցախը Հայաստան չէ»

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է BBC-ի հետ իր վերջի հարցազրույցի մասին՝ պատասխանելով մեղադրանքներին, որ ինքը չի առարկել հաղորդավարի այն հայտարարությանը, թե Արցախը Հայաստան չէ:

Մնացականյանը նշեց, որ իրականում շատ ուրախ է ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանում բազմակարծություն կա. «Ես նկատեցի, որ եղել է բավական դինամիկ քննարկում, ինչը միայն ողջունելի է ու ցույց է դնում այն ամենը, ինչը մենք պնդում ենք, որ Հայաստանում կա բազմակարածություն, առողջ հասարակություն: Ես լավ գիտակցում էի, թե ինչ ոճի հարցեր են լինելու: Ուրախ եմ, որ գնացի այնտեղ, որպեսզի ամրագրեմ այն դիրքորոշումները, որոնք վերաբերում են մեզ ու բխում են մեր շահերից»:

Ինր վերաբերում է բուն հարցին, նախարարը հույս հայտնեց, որ բոլորն են կիսում այն կարծիքը, դիրքորոշումը, որն արտահատվել է նաև ծրագրում՝ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակը, ինչի մասին հայկական կողմը բազմից խոսել է ամենատարբեր հարթակներում. «Բոլորի համար հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ: Մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է: Բնականաբար Արցախը, ինչպես Հայաստանը, տարածք է, որտեղ ապրում են հայեր: Որպեսզի այն մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվեն այսօր ու ապագայում: Մենք եղել ու մնում ենք միջազգային հանրության անդամ, եղել ու մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Այստեղ որևէ նոր բան չկա: Ուղերձը սա է ու մնում է: Մենք պետք է անենք, որ այս ուղերձը լինի հասանելի որքան հնարավոր է լայն շրջանակների համար»:

Մնացականյանը նշեց, որ արվել է այնպես, որ մաքսիմալ օգուտ քաղել  ու նույնկերպ շարունակվելու է:

Նույն շարքից