Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ն ընդառաջել է Լոնդոնի խնդրանքին. Brexit-ը հետաձգվում է

Եվրամիությունը համաձայնվել է միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Տուսկը մասնավորապես նշել է, որ ԵՄ անդամ 27 երկրները տվել են իրենց համաձայնությունը՝ ընդառաջ գնալով Լոնդոնի խնդրանքին: Շուտով որոշումը կկայացվի նաև ֆորմալ առումով:

BBC News-ն իր հերթին գրում է, որ բրիտանական խորհրդարանը պատրաստվում է քվեարկություն անցկացնել դեկտեմբերի 12-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար:

Նույն շարքից