Քաղաքական Միջազգային 

Պուտինը հանձնարարել է քրեականացնել համացանցում թմրանյութի քարոզչությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել թմրամիջոց օգտագործելու դրդման կամ դրանց քարոզչության համար քրեական պատասխանատվության ներդրման նախագիծ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրմելի պաշտոնական էջին։

«Լրացուցիչ միջոցներ ձեռնարկել թմարմիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար՝ նախատեսելով ՌԴ օրենսդրության պահանջների անհապաղ կիրարկում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցման ցանցում տեղադրված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, հոգեներգործուն նյութերի վերաբերյալ տեղեկատվության մուտքի սահմանափակումների, ինչպես նաև վտանգավոր հոգեակտիվ նյութերի և դրանց ձեռբերման վայրի վերաբերյալ»,-ասված է հանձնարարականում։

Զեկույցը պետք է ներկայացվի մինչև 2020 թվականի հունվարի 10-ը։ Այս հարցով որպես պատասխանատու է նշանակվել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նույն շարքից