Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ռուսաստանի կողմից այլ երկրների պարտքերը ներելը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի վերջիններս չգնան դեպի այլ գերտերությունները:
Պատգամավորի խոսքերով, եթե օրինակ Ռուսաստանը չների Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքերը, նրանք կգնան դեպի Չինաստանը:
«Մենք նրանց պահում ենք, ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին: Այնտեղ նույնպես չլուծված հարցեր կան, սակայն Հայաստանը դեռ չի շարժվում դեպի ՆԱՏՕ, իսկ Ադրբեջանն ընկերություն է անում Թուրքիայի հետ, սակայն մեզ հետ էլ լավ հարաբերություններ ունի»,-ասել է ռուսաստանցի գործիչը:
Ժիրինովսկիի խոսքերով, Մոսկվան ընտրել է չարյաց փոքրագույնը և, պարտքերը ներելով, պարտատերերին ետ է պահում աշխարհաքաղաքական շրջադարձերից: