Քաղաքական 

Հրայր Թովմասյանի դուստրերը 23 ու 25 տարեկան են. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն խնդրում է քաղաքական ենթատեքստ չփնտրել

Քաղաքական հետապնդման խնդիր չկա, խնդրում եմ քաղաքական ենթատեքստ չփնտրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ խոսելով Հրայր Թովմասյանի ազգականներին հարցաքննության կանչելու ու ՍԴ նախագահի հայրական տուն գնալու մասին:

Մարտիրոսյանի խոսքերով, ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել Թովմասյանի մոտ ազգականներին՝ դուստրերին ու հորը. «Ասում են, թե երեխաները 16 ու 18 տարեկան են եղել: Նման բան չկա, նրանք 23 ու 25 տարեկան են: Խնդիրը կապված է գույքի հետ, նրանց գույք է փոխանցվել, իսկ մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել հարցով»:

Մարտիրոսյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում ապօրինի հարստացմանը. «Մենք մանրամասն ամեն ինչ ներկայացրել ենք, որպեսզի հարցեր չառաջանան»:

ԱԱԾ պաշտոնակատարը նաև նշեց, որ զանգահարել են Հրայր Թովմասյանին, որպեսզի տեղյակ պահեն բացատրություններ ստանալու անհրաժեշտության մասին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, իսկ հետո մեկնել է ՌԴ․ «Որպես բարի կամքի դրսևորում մենք փորձել ենք նրան տեղեկացնել»,-ասաց Մարտիրոսյանը:

Նույն շարքից