Հասարակություն 

Ոստիկանապետի ԺՊ-ն չի հերքում, որ հնարավոր է կան ճարպիկ ոստիկաններ, ովքեր բենզին են յուրացնում

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը, խոսելով համակարգում բենզինի յուրացումների մասին, հույս հայտնեց, որ բոլորի համար է ակնհայտ՝ եթե կան դեպքեր, դրանք էապես նվազել են. «Ես վերջին ժամանակահատված ասելով նկատի չունեմ իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածը: Համակարգված կոռուպցիոն մեխանիզմներ մեր համակարգում չկան: Ամեն դեպքում չեմ բացառում, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, ովքեր իրենց ճարպկության, հնարամտության հաշվին որոշակի առումով խնդիրներ կարող են ստեղծել: Ամենակարևորն այն է, որ ես նման բան թույլ չեմ տալու»:

Ոստիկանապետի պաշտոնակատարն ամեն դեպքում չհերքեց, որ բենզինի յուրացում կարող է լինել. «Կարող է իմ այստեղ գտնվելու ընթացքում ինչ-որ մեկը կամ իր ծառայողին քիչ բենզին հատկացնի, կամ՝ չհատկացնի»:

Նույն շարքից