Հասարակություն 

Աբու Բաքր ալ-Բաղդադիին կրկին սպանե՞լ են. Կադիրովը մեկնաբանել է ԻՊ-ի առաջնորդի մահը

ԻՊ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի մահը շատ բան չի փոխի, եթե ահաբեկիչներին շարունակենք բաժանել «լավերի ու վատերի»։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Աբու Բաքր ալ-Բաղդադիին կրկին սպանե՞լ են։ Մտքիս գալիս է Տարաս Բուլբայի՝ իր որդուն ասվածը՝ ես քեզ ծնեցի, ես էլ քեզ կսպանեմ»,-գրել է Կադիրովը՝ նշելով, որ ԻՊ խմբավորման առաջնորդի մահը քիչ բան կփոխի, եթե ահաբեկիչները բաժանվեն «լավերի ու վատերի»։

Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած 2011-ին Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը։

Նա կարծիք է հայտնել նաև, որ անհրաժեշտ է Սիրիան ամբողջովին մաքրել ԻՊ-ի զինյալներից։

Նույն շարքից