Քաղաքական Միջազգային 

Զելենսկիին խնդրել են սահմանափակել բացասական նորությունների ժամերը

Ուկրաինայի բնակիչները խնդրել են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ժամային արգելք սահմանել հանցագործությունների մասին լուրերի ցուցադրման համար։ Համապատասխան դիմումը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

«Հեռուստատեսությամբ և համացանցում բացասական նորությունները կազմում են 90 տոկոս․․․ Սա մեծապես ցնցում է երկրում տիրող տրամադրությունները։ Ուկրաինայում կյանքն ասոցացվում է վտանգի, աղքատության և հանցավորության հետ։ Խնդրում ենք սահմանափակումներ մտցնել այն լուրերի համար, որոնք փչացնում են երկրում կյանքի դրական տեսլականը»,-ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից