Քաղաքական Միջազգային 

Լեհաստանում «ռուս լրտեսի» են բռնել

Լեհաստանում ձերբակալել են տղամարդու, ով կասկածվում է Ռուսաստանի համար լրտեսություն անելու մեջ։ Քննիչներին, իբր, հաջողվել է ապացույցներ հավաքել այն մասին, որ Պյոտր Ս․-ն համագործակցել է Ռուսաստանի հետախուզության հետ։ Այս մասին հաղորդել է լեհական ռադիոն՝ հղում անելով կառավարությունում հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինին։

«Ներքին անվտանգության գործակալության հետ աշխատանքների ընթացքում տղամարդուն բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել։ Դրանից հետո կատարվել են խուզարկություններ, որոնք հիմք են հանդիսացել ևս երկու մեղադրանքի համար՝ զենք և զինամթերքի ապօրինի պահում և կեղծ փաստաթղթերի օգտագործում»,-ասել է Ժարինը։

Այժմ լրտեսության մեջ կասկածվողը կալանավորված է երեք ամիս ժամկետով։

Հաստատվել է, որ տղամարդն արդեն համագործակցում է հետաքննության հետ։

Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել տեղի բնակչի ձերբակալման մասին տեղեկությունը։

Նույն շարքից