ԱՄՆ Կոնգրեսի անդամ Քեթի Հիլը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում: Նրան մեղադրում են իր օգնականի հետ արգելված հարաբերություններ ունենալու մեջ:
BBC-ն գրում է, որ Հիլին մեղադրում են նաև իր աշխատակցուհու և վերջինիս ամուսնու հետ ռոմանտիկ հարաբերություններ ունենալու մեջ: Համացանցում նաև հայտնվել են Կոնգրեսի անդամի մերկ լուսանկարները: Սկսվել է քննություն:
Հիլը խոստովանել է, որ իրոք սիրային հարաբերություններ է ունեցել իր աշխատակցուհու հետ, սակայն դա եղել է մինչ ընտրվելը: Նա ներողություն է խնդրել դրա համար, իսկ աշխատակցի հետ սիրավեպի մասին լուրերը հերքել է:
