Հասարակություն 

Ոստիկանները հատուկ պարգևատրումներ են ստանում առանձին հանցագործություններ բացահայտելու համար. Ոստիկանապետի ԺՊ

Ոստիկանությունում ծառայողների պարգևավճարները առնվազն 26 տոկոսով ավելացել է: Մենք ունենք նաև լրացուցիչ պարգևավճարներ, որոնցով աշխատակիցները խրախուսվում են առանձին հանցագործություններ բացահայտելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ բարձրացրել են բոլորի պարգևավճարները, բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր ոստիկանություն են ընդունվել կոնկրետ ժամանակ առաջ և նրանք, ովքեր կարգապահական տույժի են ենթարկվել. «Նրանք 3 ամիս պարգևավճար չեն ստանում»:

Ոստիկանապետի ԺՊ-ն ասել է, որ ձգտում են ունենալ ուժեղ, գիտելիքներով, վճռական, տեխնիկապես վերազինված, իրենց գործողությունները կատարելիս անկաշկանդ գործող ոստիկանություն, ինչը բխելու է բոլորի շահերից. «Սա Հայաստանի Ոստիկանությունն է: Ես ամեն ինչ անելու եմ այս նպատակի համար ու այն ծառայողները, ովքեր իմ կողքին կանգնած են, օգնելու են հասնել այդ բաղձալի նպատակին»:

Նույն շարքից