Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովը մեկնաբանել է «Տեքստ» ֆիլմում իր կնոջ՝ դերասանուհի Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ էրոտիկ տեսարանները։ Այս մասին վերջինս գրել է Ինսթագրամի իր էջում։
«Քանի որ ֆիլմը կոչվում է «Տեքստ»՝ կպատասխանեմ տեքստով։ Եթե ամբողջ ֆիլմից դուք միայն հիշում եք սեքսի տեսարանը, ապա ես ցավում եմ ձեզ համար։ Ֆիլմն այդ մասին չէ»,-գրել է Խարլամովը՝ նշելով, որ Ասմուսը դերասանուհի է և խաղում է ֆիլմում իր դերը:
««Տեքստ» ֆիլմում իմ կինը չկա։ Այնտեղ պատմությունը բոլորովին այլ մարդկանց մասին է։ Ես հպարտ եմ իմ կնոջով»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Խարլամովը շեշտել է, որ սեքսի տեսարանը նկարագրված է գրքում և այն անհրաժեշտ էր ֆիլմին՝ հիշեցնելով մի քանի դերասանուհիների, որոնք նախկինում նկարահանվել են էրոտիկ տեսարաններում՝ Շերոն Սթոուն, Անջելինա Ջոլի, Մոնիկա Բելուչի և Էմիլիա Քլարկ։