Հրավիրել են, չգիտեմ, թե ինչի համար: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը, ում կրկին հրավիրել են ՀՔԾ:
Բաբլոյանը չգիտի՝ իրեն մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ. «Դուրս գամ, կասեմ»:
Հարցին, թե ինչի մասին կխոսի դա, եթե իրեն մեղադրանք առաջադրվի, Բաբլոյանը նշել է, որ պետք է իրենք բացատրեն. «Ես ասելու բան չունեմ»:
Բաբլոյանն այլ հարցերի չպատասխանեց:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով նախատեսվում է, որ նրան այսօր մեղադրանք կառաջադրեն։