Սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները վերահսկելու նպատակով զինված ուժերի զորամասեր է այցելել ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Պ.Պողոսյանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ստուգվել են զորամասերում կատարված աշխատանքները, ցուցումներ տրվել դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: