Քաղաքական 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զինվորական հոսպիտալ /Լուսանկարներ/

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 27-ին այցելել է ՀՀ ԶՈՒ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է հոսպիտալում ապաքիվող զինծառայողների հետ, բուժանձնակազմից տեղեկացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է նաև հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին:

Նույն շարքից