Հայաստան 

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր ստորագրած հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Սերժ Սարգսյանը հրամանագրերն ստորագրել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

 

Վաչե Գաբրիելյանը 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:

1998-1999թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:

1999-2008թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

2008-2010թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար։

2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։

2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար։

2013թ. հուլիսի 15-ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։

2014թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար:
2014թ. ապրիլի 18-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նույն շարքից