Համացանցում հայտնվել է անօդաչու թռչող սարքով արված տեսանյութն այն վայրից, որտեղ սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Տեսանյութը տարածել է Anadolu գործակալությունը:
Տեսանյութում շինություն է երևում, որի շուրջ կան վրաններ: Նշվում է, որ տեսանյութն արվել է սիրիական Իդլիբ նահանգի գյուղերից մեկում:
Հիշեցնենք, որ ԻՊ-ի առաջնորդը սպանվեց անցած շաբաթ, ամերիկյան օդային հարվածի արդյունքում: