Հայաստան 

Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել ոստիկանության 3 ծառայակցի

analitik.am

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են`


Աշոտ Ավանեսյանը 
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ,


Գարեգին Հարությունյանը

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան,

Արսեն Ղուլյանը 
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։

 

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

Նույն շարքից