Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը նշեց, որ հաշվի չի առնվել Բաբլոյանի գործառույթային անձեռնմխելիությունը՝ որպես պատգամավորի. «ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորներն օժտված են գործառույթային անձեռնմխելիությամբ: Նաև պետք է ընդգծեմ, որ քննիչների գործողությունների մասով ակնհայտ խնդիր չեմ նկատել: Կա բարեհամբույր մոտեցում ու պատշաճություն: Բայց մասնագիտական առումով ակնհայտ անհամաձայնություն ունեմ»: