Ֆրանսիական Բայոնում 84-ամյա ազգայնական թոշակառուն մզկիթի մոտակայքում կրակ է բացել և վառելիքով շիշ նետել մարդկանց վրա, կա երկու տուժած։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Parisien թերթին։
Դրանից հետո նախկին զինվորականը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանությունը բերման է ենթարկել նրան։
Տուժածները 74 և 78 տարեկան են։ Հայտնի է, որ տղամարդը եղել է պահպանողական ազգայնական «Ազգային ասոցացիա» կուսակցության անդամ, որը գլխավորում է Մարին Լե Պենը։
Նշվում է, որ հրաձիգը կարող է կապ ունենալ նաև ֆաշիստական որոշակի շարժումների հետ։ Բացի այդ, հայտնի է, որ վերջինս քաղցկեղով հիվանդ է։