Տեսանյութեր Հասարակություն 

Ֆրանսիական բուլդոգը խաղացել է կրակայրիչի հետ և այրել տունը /տեսանյութ/

Ավստրալիական Ռինգվուդ քաղաքում ֆրանսիական բուլդոգը խաղացել է կրակայրիչի հետ և այրել տունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

10 ամսական բուլդոգի տերն ասել է, որ տանից հեռացել է հոկտեմբերի 23-ին, առավոտյան 9:00-ին, և չորս րոպե անց հրդեհ է բռնկվել։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Արչի մականունով բուլդոգը բազմոցի վրա խաղում կրակայրիչով, ինչից հետո հրդեհ է բռնկվում։

20 րոպե անց դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայության աշխատակիցները և մարել կրակը։

Հրդեհի հետևանքով տանը պատճառված վնասը կազմել է 60 հազար ավստրիալական դոլար։

Նույն շարքից