2006թ-ին Գերմանիայում Jobs In Town(«Աշխատանքը քաղաքում») ընկերությունը , որն առաջարկում է աշխատանքի տեղավորման ծառայություններ, արտաքին գովազդի ժամանակ որոշեց օգտագործել օրիգինալ մեթոդներ՝ ցուցադրելով «անտեսանելի» աշխատակիցներին բանկոմատների և առևտրային այլ ավտոմատների մեջ:
Ընկերության ստեղծագործական միտքը, որը մշակվեց Scholz & Friends Berlin գործակալության միջոցով, ընդգծում է հետաքրքիր և «նշանակալի» աշխատանք ունենալու կարևորությունը կյանքում: Կազմակերպության կարգախոսն է. «Կյանքը շատ կարճ է սխալ աշխատանք ունենալու համար» (Life’s too short for the wrong job!):