Հասարակություն 

Մահացել է «Կնքահայր» ֆիլմի պրոդյուսերը

89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։

Նա մահացել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին:

Ռոբերտ Էվանսը 1967-1974 թվականներին ղեկավարել է «Paramount Pictures» կինոստուդիան: Նա հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ռոզմարիի երեխան», «Չինական թաղամասը» և «Կնքահայրը»: Այս ֆիլմերը ներառված են ԱՄՆ ազգային ֆիլմերի ռեգիստրում:

1994 թվականին Էվանսը թողարկել է «Տղան մնում է նկարում» վերնագրով ինքնակենսագրականը:

Նույն շարքից