Politics ГЛАВНОЕ 

Պուտինը պահեց իր խոստումը. Փաշինյանը՝ Սիրիայի հայերի վերաբերյալ Պուտինի հետ խոսակցության մասին

Սիրիայի հյուսիսում Ղամիշլի անունով գյուղ կա, որտեղ ապրում է մոտ 3 հազար հայ: Ես այս թեմայով խոսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անհանգստություն ունեինք այդ մասով, և ես խնդրել էի Պուտինին անել հնարավորը, որպեսզի հայերի շահերը հաշվի առնեն: Այս մասին Կոմմերսանտի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ընթացքում այնտեղ լարվածությունը շատ մեծ էր՝ կապված թուրքական զորքերի օպերացիայի հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին, որ արդյունքում հաշվի առան հայերի շահերը: Մենք հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և հայերի շահերը կշարունակեն հաշվի առնել»,-ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում շոշափելի ներկայություն ունի. «Անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերը մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի հայերի անվտանգության ապահովմանը նպաստելու համար: Հայաստանը ևս առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է ու որևէ կապ չունի անվտանգության հարցի հետ: Մենք ուրախ ենք, որ այնտեղ մարդասիրական առաքելություն ենք իրականացնում:

Հարցին՝ Պուտինը խոստացել է ապահովե՞լ հայերի անվտանգությունը, Փաշինյանը պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահը խոստացել է ու պահել է իր խոստումը. «Նա ասաց, որ բանակցային գործընթացում հաշվի են առնելու Ղամիշլիի հայերի շահերը: Ես տեղյակ եմ պահել նրան, որ այնտեղ մեծ հայկական համայքն կա: Մենք տեսնում ենք, որ այդ խոսակցությունը կոնկրետ արդյունքներ է տվել»:

Նույն շարքից