Այդ թեմայով նորմալ զրույց է ընթանում: Այս մասին Կոմմերսանտի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է խանգարում Հայաստանին և Ռուսաստանին ընդհանուր հայտարարի գալ գազի գնի շուրջ:
«Դա դաշնակից պետությունների միջև զրույց է, որը հանգեցնելու է կոնկրետ արդյունքի: Ես վստահ եմ: Հայաստանում տնտեսությունը զարգացման լավ դինամիկա ունի: Մեզ համարը հարցը չի սահմանափակվում միայն գազի գնով, սա մեր տնտեսական զարգացման հարցն է»,-ասել է վարչապետը՝ կարծիք հայտնելով, թե Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան:
Հարցին, թե որ գինը կկոտրի այդ դինամիկան, վարչապետ Փաշինյանը նշել է, որ դա արդեն հաշվարկի հարց է. «Մենք հիմա զբաղվում ենք այդ հաշվարկներով: Որոշումը լինելու է դաշնակցային: Այլ կերպ մենք չենք կարող վարվել ու չենք վարվի»:
Փաշինյանը նշել է, որ հիմա բանակցությունները տարվում են, որպեսզի գազի գինը լինի այնպիսին, որ չկոտրի Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան:
ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկայի չկոտրվելը ձեռնտու է նաև Ռուսաստանին՝ նկատի ունենալով այն, որ երկու երկրները գտնվում են մեկ տնտեսական միության մեջ. «Երբ Ռուսաստանը տնտեսական խնդիրներ է ունենում, դա մեզ անհանգստացնում է, կարծում է, որ նույն վերաբերմունքը կա նաև ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ: Մենք կլուծենք այս հարցը»: