Հայաստան 

ԵՏՄ-ին անդամակցելու օգուտները ու չանդամակցելու դեպքում վնասները

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը կարևոր է համարում այն, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ մենք կարողանանք արտահանումը և զբաղվածությունը կտրուկ բարձրացնել: «Մենք դե ֆակտո ինտեգրված ենք ԵՏՄ-ին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և ներկայացրեց այդ անդամակցության օգուտներն ու վնասները:

Այսպիսով, ըստ նրա, օգուտներից այն է կարևոր, որ ստացանք գազի գնի նվազում 30 տոկոսով՝ 5 տարվա համար, եղան հումքի գների նվազում, ստացանք 200 միլիոն վարկ՝ ատոմակայանը վերակառուցելու համար և կստանանք մաքսատուրքերի ավելի մեծ մաս, քան ակնկալում էինք, ինչը կազմում է բյուջեի 7 տոկոսը:


Նույն շարքից