Հայաստանում մենք չենք մտածում, որ պետք է ընտրություն կատարենք Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Այս մասին Կոմմերսանտի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եվրոպական երկրներ են. «Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է: Դա մեր ոչ միայն ժամանակակից, այլ նաև պատմական տեսակետն է»:
Խոսելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ շատ եվրոպաական երկրների ղեկավարներ խոսում են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների կարևորության մասին. «Նրանք ինձ այդ մասին ասում են պաշտոնական զրույցների ժամանակ: Իսկ մեզ համար ընտրության հարց չկա: Մենք ԵԱՏՄ անդամ ենք ու համապարփակ և ընլայնված համագործակցության մասին պայմանագիր ունենք ԵՄ-ի հետ: Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, իւսկ ԵՄ-ն դեմ չէ Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը»: