Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը Զելենսկիին անվանել է Ռուսաստանի նոր նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է արտահայտվել ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանելով Ռուսաստանի նոր նախագահ: Այս մասին Twitter-ում հայտարարել է CNN-ի թղթակից Դանիել Դեյլը:

Էնդրյուսի ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Թրամփն անդրադարձել է Զելենսկիի հետ հուլիսյան հեռախոսազրույցի թեմային, որի սղագրությունը մասամբ հրապարակվել է սեպտեմբերին։ ԱՄՆ նախագահը քննադատել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին, ով իր դեմ իմփիչմենտի գործով հետաքննություն է նախաձեռնել:

Թրամփը քննադատել է նաև Դեմոկրատական կուսակցության մյուս ներկայացուցիչներին:

«Այսպիսով, երկու խոսքով, տեղեկատուն (Շիֆը) խոսակցության մասին սուտ է գրել։ Այժմ նրանք չեն ուզում խոսել տեղեկատուի մասին, քանի որ չէին մտածում, որ ես կհրապարակեմ խոսակցությունը։ Երբ ես այն հրապարակեցի, հերքեցի Շիֆի զեկույցը։ Բացի այդ, ինչպես գիտեք, Ռուսաստանի նոր նախագահը լավ տղամարդ է, իր հայտարարությունն արեց։ Այնտեղ ոչ մի բան չի եղել, ոչ մի ճնշում չի եղել նրա վրա»,-ասել է Թրամփը։

Նույն շարքից