Հասարակություն 

Սաուդցի շեյխի թոռը հրաժարվել է նստել Ռամզան Կադիրովի կողքը

Սաուդյան Արաբիայի նախկին մուֆթիի թոռը՝ Աբդել –Ազիզ իբն Բազ Սալիհը, մերժել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խորհրդական Ադամ Շախիդովի Հանրապետություն այցելելու առաջարկը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Սալիհ բեն Բազի և Շախիդովի միջև վեճը ծագել է այն բանից հետո, երբ սաուդցի շեյխի թոռն արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի այն մեղադրանքներին, թե վահաբիստները սպանել են Մուհամմեդ մարգարեի ուղեկիցներին։ Շախիդովը նշել է, որ Կադիրովը կխոսի այնտեղ, որտեղ ցանկանում է Սալիհ բեն Բազը․ «Ես կթարգմանեմ: Նա մեծահոգի է, հարգում է հյուրերին»,-գրել է նա:

Սաուդցին պատասխանել է, որ իրեն ուրախություն չի պատճառում, և տհաճ է Կադիրովի կողքին նստելը։

Կադիրովի խորհրդականը հրաժարվել է քննարկում անցկացնել համացանցում և նշել է, որ Չեչնիա այցն օգտակար կլինի Սալիհի համար. «Նա կտեսներ, թե ինչպես է Հանրապետությունում ուսումնասիրվում Ղուրանը և շարիաթի գիտությունը»։

Նույն շարքից