Հայաստան Քաղաքական 

Կեղտից չի կարելի պահանջել, որ նա կեղտ չլինի. ՀՀ նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է.

«Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի: Ա. Չեխով

Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին:

Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով:

Անշուշտ Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող է լինել այդ վարկաբեկման իրական պատվիրատուն՝ դժվար չէ հաշվարկել:

Ակնհայտ է, որ հիվանդ երևակայությամբ Վազգեն Մանուկյանի հասցեին հնչեցրածը չի կարող որևէ կերպ «ցեխոտել» նրա հանրային կերպարը:

Մտահոգիչն այլ է՝ այդ անբարո արարքի ոճը (ձեռագիրը) և ընտրված «գործիքի» բարոյական դիմանկարը:

Այն ինչին վերջերս մենք ականատես ենք լինում, պատկերավոր ասած, հիշեցնում է շատ կենցաղային մի իրավիճակ՝ երբ լճացած ջրափոսում ջուրը պղտորում ես՝ ջրի երես դուրս է գալիս ԿԵՂՏԸ:

Իսկ ինչպես ասել է հանճարեղ Չեխովը, կեղտից չի կարելի պահանջել, որ նա կեղտ չլինի:

Ուղղակի ժամանակն է գիտակցել, որ հարկավոր է զերծ մնալ ջուրը պղտորելու գայթակղությունից»։

Նույն շարքից