Հասարակություն 

Օդանավը վայրէջքի ժամանակ բախվել է թռչնի հետ

«Յամալ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 օդանավը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից Նոր Ուրենգա թռչելիս վայրէջքի ժամանակ բախվել է թռչնի հետ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Միջադեպի պահին օդանավում 73 ուղևոր և անձնակազմի 4 անդամ է եղել:

Օդանավը ժամանակավորապես ազատվել է թռիչքներից: Ստուգումներով զբաղվելու է հատուկ հանձնաժողովը:

Նույն շարքից