Բարի օր 

Այս անգամ գործը դատարան չի հասնի. Ռուստամ Բադասյանը Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունի

Պրոբացիոն և Քրեակատարողական ծառայությունները բացասական եզրակացություն են տվել Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի դիմումին, որով նա ազատ արձակվելու ցանկություն էր հայտնել:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով բացասական եզրակացության հիմքերի մասին, հայտարարեց, որ ինքը չի ուսումնասիրել. «Հայտնի են օրենսդրությամբ սահմանված չափանիշները, թե ինչի վրա են այս կամ այն եզրակացությունը տալիս: Այդ մարմինները տվել են բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի հասնի դատարան»:

Նախարարը նշեց, որ կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում ԱՆ-ի ենթակա մարմինների ոլորտից հարցն այլևս դուրս է:

Հարցին՝ ցանկություն չունի արդյո՞ք անձամբ հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ, նախարար Բադասյանը նշել է, որ ոչ մի ցանկություն չունի:

Բադասյանի խոսքերով, եթե Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկատվություններ հայտնել, դա պետք է հետաքրքրի իրավապահներին, ոչ թե իրեն:

Նույն շարքից