Մենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել ենք, այն թարգմանվում է, պետք է քննարկենք կառավարությունում: Այս մասին լրագրողներին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին:
Ավելի վաղ մամուլը գրել էր, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եվրոպական կողմի հետ հանդիպումներին հայտարարել է, որ Հայաստանում կոնվենցիայի վավերացման հիմնական խոչընդոտներն այս պահին ՍԴ-ն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն են: