Սա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարց է: Այս մասին «Կոմմերսանտի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, ինչի վերաբերյալ Հայաստանը ոչ մեկ անգամ է հարց բարձրացրել:
«Ո՞րն է Հայաստանի թիվ մեկ նպատակը ԵԱՏՄ-ում»,-հարցրել է Փաշինյանը:
Ասացեք:
Դարձնել կազմակերպությունն ավելի արդյունավետ: Եվ ես ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ստացվեց շատ արդյունավետ: Անձամբ ես և մեր կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ:
Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: Ո՞րն է այստեղ նպատակը: Ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների համար: