Հասարակություն 

Մեր վարչապետը կկարգավորի ամեն ինչ, մենք սիրում ենք նրան. Ոստիկանը փորձում է «լեզու գտնել» ակցիայի մասնակիցների հետ

Եկմալյանի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարական առանձնատների մոտ:

Ակցիայի մասնակից կանանցից մեկը հայտարարեց, որ Փաշինյանը Երևանի քաղաքապետ է դրել մի մարդու, ով գաղափար չունի քաղաքից, կաթվածահար է արել քաղաքաշինությունը. «Ես ծանոթներ ունեմ, որ հեղափոխությունից հետո եկան Հայաստան, պատրաստ էին մինչև 50 միլիոն դոլարի ներդրում անել, սակայն Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետն արհամարհեցին: Մարդիկ էլ գնացին Վրաստանում ներդրում արեցին: Իսկ Փաշինյանն ասում է՝ ներդրումներ-ներդրումներ: Պարոն Փաշինյան, Դուք իրազեկվա՞ծ եք, թե ինչքան ներդրողներ եկան: Ուղղակի ձեր ընտրած խումբը շատ թույլ է»:

«Ինչն իրեն պետք է թույլ է տալիս: Հյուրանոցներ կառուցելու թույլտվություն է տալիս, Թումանյան փողոցում 14 հարկանի շենք են կառուցում, իսկ Եկմալյանին ասաց, որ շատ քիփ են տները»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ խոսելով Մարությանի մասին:

«Բոլոր քաղաքապետերն ամեն ամիս ընդունելություն ունեին: Տարոն Մարգարյանն ընդունել է մեզ, անգամ սուրճի էր հրավիրում, իսկ Հայկ Մարությանն անգամ չի ընդունում մեզ»,-ասաց նա:

Տեղում գտնվում են նաև ոստիկանության աշխատակիցները, ում խոսքերով, բոլորն ամեն ինչ տեսնում ու հասկանում են. «Ժամանակ է պետք, բոլոր հարցերն էլ կլուծվեն: Ամեն ինչ կկարգավորվի: Մեր վարչապետն ամեն ինչ կարգավորելու է»,-ասաց Ոստիկանը՝ հայտարարելով, որ սիրում ու հարգում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Անի անունով ներկայացած տիկինը նշեց, որ բոլորով արած ունեն Հայաստանում հեղափոխության գործում. «Քաղաքապետն ինձ արհամարհում է, բա ես նրան կսիրե՞մ: 100 անգամ խնդրել ենք հանդիպել մեզ հետ, սակայն չի հանդիպել: Մեզ հետ հանդիպում է փոխքաղաքապետը, փշիփշի է անում ու ճանապարհում»:

Նույն շարքից