Եկմալյանի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարական առանձնատների մոտ: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը:
Այստեղ են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցները, ովքեր փորձում են «լեզու գտնել» քաղաքացիների հետ՝ համոզելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար ամեն ինչ կկարգավորի:
«Դու այն ժամանակ ծառայության մեջ չես եղել, երբ ես հարձակվում ու ծվատում էի Սերժին: Դու սմենի չես եղել, թե ինչպես էի ես Սերժին ճղում: Ես պատերազմ անցած մարդ եմ, Սերժ եմ տեսել, Քոչարյան եմ տեսել: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք: Ինչպես եք պատկերացնում, որ թողենք մեզ փողոցում թողնեն»,-ասաց ակցիայի մասնակից կինը:
Տիկնոջ խոսքերով, իրենց որդիները ծառայել են բանակում, չնայած կարող էին փախցնել, ամեն ինչ արել են պետության համար, իսկ պետությունն այսօր իրենց դրսում է թողնում:
Ոստիկանության աշխատակցի խոսքերով, պետք չէ ամեն ինչ կապել վարչապետի հետ. «Այդ մարդը մի տարի վարչապետ է, ամեն ինչ անում է, որ լավ մակարդակի վրա բերի ամեն ինչ»: