Հայաստան 

ՀՀԿ-ն շարունակում է հավատալ, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել. Անի Հովհաննիսյան

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.



«Քանի որ ձմեռվա առաջին օրը որոշեցի սկսել Բժեզինսկու գաղափարներով, ուստիև տրամաբանական է, որ քնելն արդեն չէր ստացվելու, և ակամայից հիշեցի, որ մեզ թեժ աշուն էր խոստացվել: Մի քանի նախադասությամբ ամփոփեմ քաղաքական թեժ աշունը.

Իշխանափոխություն անելու հայտ ներկայացվեց, սակայն այն գտնվում է քննարկման փուլում՝ իշխանափոխություն անել ցանկացողները ճանապարհի կեսին կարծես թե սկսեցին մոռանալ, որ միասին են ճամփա դուրս եկել, բայց Տիգրան Կարապետյանը ՛՛փրկեց՛՛ իրավիճակը,


ՕԵԿ-ը նորից ընդդիմություն է,


ՀՀԿ-ն շարունակում է հավատալ, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել,


Ժառանգությունը հավատը վերջնականապես կորցրեց,


Տնտեսությունը ՛՛փրկվեց՛՛, քանի որ ասվեց՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը նպաստելու է արտահանման աճին՝ իմաստ չունի գլուխ ջարդել հասկանալու համար, թե ինչպես,


ՀՀԿ-ում բոլորը գոհ են, քանզի կարծես թե ըննդիմությունն էլ է Մելիք Ադամյան փողոցի դարբնոցում կերտվում,


Բոլորը միաձայն կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն,


Հասարակությունն էլ շարունակում է ինտենսիվ արտագաղթել…


Հիմա հարց՝ ո՞վ է փոխհատուցելու սառը ցնցուղների և թեժ աշնանը սպասող հուսահատված հասարակության սպասումների վնասները:»

Նույն շարքից