Քաղաքական 

Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցելու վաղը՝ հոկտեմբերի 30-ին, Բաքվում տեղի ունեցող Անկախ Պետությունների համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին Analitik.am-ին հայտնեց ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱՊՀ Պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի պաշտպանության և ռազմական կառույցների ղեկավարները:

Նշենք, որ կողմերը կանդրադառնան ռազմական համագործակցությանը և կքննարկեն նաև տարբեր հարցեր, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին:

Նույն շարքից