ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահվանից առաջ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վախեցել է: Այս մասին հայտնում է Huffpost-ը:
Լրագրողի հարցին, որը վերաբերել է ահաբեկչական խմբավորման առաջնորդի կյանքի վերջին րոպեներին, Թրամփը պատասխանել է, որ նա բղավել է ու լացել. «Նա շատ վախեցած է եղել ու չի ցանկացել մահանալ»:
Հետաքրքիր է, որ նախագահի աշխատակազմը տեղյակ չէ, թե որտեղից նրան նման ինֆորմացիա, իսկ համացանցում հայտնված հայտնի տեսանյութերը տեղեկություն չեն հաղորդում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել թունելում, որտեղ սպանվել է ահաբեկիչը:
Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել Թրամփի հայտարարությունը: