Հասարակություն 

ԱՄՆ Կոնգրեսում հաստատել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական  հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի միկրոբլոգին:

Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումն ու պատմական քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին:

Նույն շարքից