Հասարակություն 

ԻՊ-ի սպանված առաջնորդին ճանաչել են ներքնազգեստի օգնությամբ

ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ճանաչել են արյան նմուշի և ներքնազգեստի կտորի միջոցով։ Այս մասին CNN-ին հայտնել է «Սիրիայի ժողովորդավարական ուժեր» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին։

Հաստատվել է, որ ահաբեկչի շրջապատում լրտես են ներդրել, ում միջոցով ապացույցներ են ձեռք բերվել, որոնց շնորհիվ էլ հնարավոր է եղել ճանաչել նրան։

Դրանից հետո միայն հարված է հասցվել օբյեկտին, որտեղ թաքնվել է ահաբեկիչը։

Նույն շարքից