ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 28-ին, հայտնել են Կրեմլի պաշտոնական կայքէջից։
Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարը կանցլերին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքների մասին:
Պուտինը նշել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կօգնեն վերականգնել Սիրիայի ինքնիշխանությունը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև 2019 թվականից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տրանզիտը դեպի Եվրոպա շարունակելու վերաբերյալ։