Քաղաքական 

Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել. Հունան Պողոսյան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, խոսելով նախագծի մասին, որի ընդունվելու դեպքում ոստիկանապետ կարող է նշանակվել 25-ամյա քաղաքացին, նշեց, որ կարևոր է փորձի ու երիտասարդության համադրումը. «Ես երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել ու կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ փորձի ու երիտասարդության համադրությունը իդելական տարբերակ է»:

Պողոսյանի խոսքերով, կարևոր է, որ ղեկավարը լինի նորմալ, պատրաստված ու պատասխանատվության զգացում ունենա:

Պողոսյանը խոսեց նաև Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին՝ հայտարարելով, որ միայն նա գիտի, թե ինչու է ազատվել պաշտոնից. «Ես գիտեմ, որ նա իր դիմումի համաձայն է ազատվել, ու միայն նա գիտի, թե ինչու է ազատվել»:

Նույն շարքից